Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Արցախում մինչև հոկտեմբերի 11–ը երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը

11.09.2020, 17:00
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին հանվել են Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները
Արցախում մինչև հոկտեմբերի 11–ը երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուրբաթ ստորագրել է հրամանագիր , որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ բ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին հանվել են Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները։

Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 328 դեպք, որից 283–ը բուժվել է։–0–