Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արցախում էլեկտրաէներգիայի դադարեցում է նախատեսված

20.04.2022, 13:10
Արցախում էլեկտրաէներգիայի դադարեցում է նախատեսված ‹‹Շինուհայր›› օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ
Արցախում էլեկտրաէներգիայի դադարեցում է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ 110 կՎ ‹‹Շինուհայր›› օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ից- 14:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–