Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել

01.05.2020, 18:37
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից: 

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:–0–