Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Արցախի նախագահն Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների հետ քննարկել է անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

12.04.2022, 13:08
Նախագահ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ
Արցախի նախագահն Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների հետ քննարկել է անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։

«Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու, անմշակ հողատարածքները և, առհասարակ, բոլոր հնարավոր տնտեսական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախագահ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ։–0–