Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան

22.11.2023, 13:30
Փախստականները պետք է համապատասխան դիմում ներկայացնեն լիազոր մարմին։ Կհաշվարկվի նաև աշխատանքային ստաժը
Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան։

Խոսքը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է։

Օրենսդրական նախաձեռնությանը երկրորդ ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց 87 պատգամավոր։

Արցախցի բռնի տեղահանվածներն իրավունք կունենան ստանալ կենսաթոշակներ և նպաստներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան պահանջների պահպանմամբ։

Փախստականները պետք է համապատասխան դիմում ներկայացնեն լիազոր մարմին։ Կհաշվարկվի նաև աշխատանքային ստաժը։

Այն դեպքերում, երբ անձն Արցախում կենսաթոշակ չի ստացել, պետք է անձամբ դիմի Սոցիալական միասնական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ թոշակը Հայաստանում ձևակերպելու համար։-0-