Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Առաջին անգամ գործարկվում է ուղիղ չվերթ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ

16.06.2023, 11:43
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի
Առաջին անգամ գործարկվում է ուղիղ չվերթ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ, հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան - Էր Ռիադ երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։–0–