Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի

12.07.2019, 16:53
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր ներդնել, ինչի շնորհիվ մասնագետները կհետևեն երեխաների ատամների խնամքին:
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր` ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա: 

Քննարկվել են մանկական ատամնաբուժության և կանխարգելման ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև Գյումրիում կառուցվելիք շինության մանրամասները՝ հույս ունենալով, որ բացումը տեղի կունենա 2020-ի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գյումրիում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բուժման կարիք ունեցողները շատացել են: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր ներդնել, ինչի շնորհիվ մասնագետները կհետևեն երեխաների ատամների խնամքին:–0–