Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Անձնագրի «կլոր» կնիքը ստանալու ընթացակարգում փոփոխություններ են կատարվել

01.05.2020, 16:07
Անձնագրի «կլոր» կնիքը ստանալու ընթացակարգում փոփոխություններ են կատարվել
Անձնագրի «կլոր» կնիքը ստանալու ընթացակարգում փոփոխություններ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. Ապրիլի 30-ից ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հին նմուշի /ոչ կենսաչափական/ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը /հանրությանն առավել հայտնի վիզայի կնիքը/ կատարել առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ մինչ փոփոխությունը առավելագույն ժամկետ էր սահմանված 5 տարին։

«Այսպիսով՝ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով և մինչև անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը ստիպված չեն լինի պարբերաբար դիմել անձնագրային ծառայություններ, ՀՀ դեսպանատներ կամ հյուպատոսական ծառայություններ», – նշել են ոստիկանությունից։–0–