Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում, նման որոշում չկա. Արցախի պետնախարար

18.01.2022, 13:41
Բեգլարյանը նշեց, որ Արցախում զորակոչ լինելու է
Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում, նման որոշում չկա. Արցախի պետնախարար
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Արցախում ամբողջությամբ պայմանագրային ծառայության անցնելու լուրերը։

Հարցին՝ արդյոք բանակը անցնում է լրիվ պայմանագրային ծառայության և 18 տարեկանները չեն զորակոչվելու, Բեգլարյանն ասաց, որ նման որոշում չկա:

«Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում: Զորակոչ լինելու է Արցախում։ Հակառակի մասին որոշում չկա: Անգամ քննարկումներ էլ չկան, որ զորակոչ չի լինելու»,- ասաց ԱՀ պետնախարարը ասուլիսի ժամանակ:

Արտակ Բեգլարյանը նշեց նաև, որ ոստիկանական ուժերը ևս ներգրավված են լինելու և´ ներքին անվտանգության ապահովման, և´, ըստ անհրաժեշտության, արտաքին անվտանգության պաշտպանության գործընթացներին։–0–