Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով

20.01.2023, 15:04
Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր հունվարի 18–ին
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Արցախի տեղեկատվական շտաբից բնակչությանը հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։

Նշենք, որ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր հունվարի 18–ին։–0–