Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Աբովյան քաղաքի գազամատակարարումը գիշերվանից դադարեցվել է Սևանի մայրուղում պայթյունի հետևանքով

07.06.2024, 11:19
Հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը
Աբովյան քաղաքի գազամատակարարումը գիշերվանից դադարեցվել է Սևանի մայրուղում պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, ժամը 23–ի սահմաններում պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղում աշխատել է 30 մարտական հաշվարկ։ Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 7 քաղաքացի, որոնցից 1–ը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել։ Երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։