Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՆ տեղեկություններ է հայտնում այսօր առավոտյան ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով 3 տուծաների առողջական վիճակի մասին

17.11.2023, 11:56
3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
ԱՆ տեղեկություններ է հայտնում այսօր առավոտյան ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով 3 տուծաների առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնում այսօր առավոտյան ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով 3 տուծաների առողջական վիճակի մասին։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, այսօր 09։37–ին տեղի է ուենցել հրդեհի բռնկումով պայթյուն Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում։ Կա զոհ և երեք տուժած։ Նրանք բոլորը վարչական աշխատակիցներ են։–0–