Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ԱՆ–ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից մահացած 93–ամյա պացիենտի մասին

08.04.2020, 13:17
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան կորոնավիրուսից մահացած 93–ամյա պացիենտի մասին
ԱՆ–ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից մահացած 93–ամյա պացիենտի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան կորոնավիրուսից մահացած 93–ամյա պացիենտի մասին։

«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», – նշել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։

Հայաստանում ապրիլի 8–ի առավոտվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, ընդհանուր` 881, առողջացել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–