Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՆ–ն հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

21.02.2019, 13:21
ԱՆ–ն հրապարակել չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը։
ԱՆ–ն հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱՆ–ն հրապարակել չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը։  

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:

Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է: 

Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:–0–