Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ԱՆ. դեկտեմբերի 1–ից աշխատակիցների կողմից ներկայացվող կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի պատասխանի համար 14–օրյա ժամկետը կփովի 7–օրյայի

04.11.2021, 15:48
Առողջապահության նախարարության կողմից հրամանի փոփոխության նախագիծն արդեն իսկ շրջանառվելու է այսօր
ԱՆ. դեկտեմբերի 1–ից աշխատակիցների կողմից ներկայացվող կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի պատասխանի համար 14–օրյա ժամկետը կփովի 7–օրյայի

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարությունն առաջարկելու է, որ դեկտեմբերի 1–ից աշխատակիցների կողմից ներկայացվող կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի պատասխանի համար 14–օրյա ժամկետը փոփոխվի 7–օրյայի։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

«Առողջապահության նախարարության կողմից հրամանի փոփոխության նախագիծն արդեն իսկ շրջանառվելու է այսօր», – նշեց Ավանեսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվու՞մ է որոշում, ըստ որի` ռեստորաններ, թատրոններ և այլ ժամանցի վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստվելու դեպքում` նախարարը նշեց. «Այդ առաջարկները ևս ներառված են, դրանք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից»։–0–