Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԱՆ. այս պահին կա թոքաբորբով 25 պացիենտ, 1–ը ծայրահեղ ծանր է, 24–ը` կայուն ծանր

04.04.2020, 18:56
Ան–ից հայտնում են, որ այս պահին կա թոքաբորբով 25 պացիենտ, 1–ը ծայրահեղ ծանր է, 24–ը` կայուն ծանր
ԱՆ. այս պահին կա թոքաբորբով 25 պացիենտ, 1–ը ծայրահեղ ծանր է, 24–ը` կայուն ծանր
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր», – նշել է նա Facebook-յան իր էջում։

Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել է։-0-