Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

ԱՆ. Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել

09.06.2021, 15:53
Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ
ԱՆ. Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:

Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:–0–