Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱԻՊԾ․ գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ

01.11.2020, 10:40
Գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում. ԱԻՊԾ
ԱԻՊԾ․ գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ 

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

«Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-