Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱԻՆ–ը զգուշացնում է. վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ–ի շենքի պայթեցման աշխատանքները

30.06.2020, 22:41
ԱԻՆ–ը զգուշացնում է. վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ–ի շենքի պայթեցման աշխատանքները
ԱԻՆ–ը զգուշացնում է. վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ–ի շենքի պայթեցման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. 2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբընկերության կողմից կիրականացվեն  Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։–0–