Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱԱԾ-ն հորդորւմ է զերծ մնալ Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց

15.08.2022, 12:35
ԱԱԾ-ն հորդորւմ է զերծ մնալ Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից
ԱԱԾ-ն հորդորւմ է զերծ մնալ Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

«Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-