Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին

23.01.2019, 15:26
ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն»  անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին։
ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն»  անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. ԱԱԾ–ն 7 օր ժամանակ է տվել «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցների տերերին` անցման կետի տարածքից մեքենաները դուրս բերելու համար։

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության», – նշվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։–0–