Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

757 մլն դրամ կհատկացվի Հայաստանի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

18.08.2022, 13:25
Հայաստանի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի  իրականացման համար կառավարությունը կհատկացնի 757 միլիոն դրամ
757 մլն դրամ կհատկացվի Հայաստանի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի  իրականացման համար
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը կհատկացնի 757 միլիոն դրամ:

Այսօր կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:-0-