Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

6 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

19.12.2019, 14:35
6-ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում  և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
6 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում  և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 6 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում  և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերիի 20-ին ժամը 11:00-17։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Դավիթաշեն վարչական շրջան,
  •  Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն և Գ-1 թաղամասեր, Բեկնազարյան փողոց, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 և Մազմանյան 5/1 շենքեր;
  • Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-26 փողոցներ:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ:-0-