65+ աշխատող քաղաքացիների ապահովագրավճարը կվճարի պետությունը․ Ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել է, թե ինչպես է տեղի ունենում ապահովագրավճարի գանձումը, եթե առաջին փուլի շահառուները պատկանում են 2 տարբեր կատեգորիաների։
«Եթե անձը մի քանի կատեգորիայի մեջ է մտնում , ապա նրա նկատմամբ կիառվում է առավելագույն բարենպաստ նորմը», – ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ եթե անձը 65+ տարիքի է և միաժամանակ 200․000 դրամից ավելի աշխատավարձ ստացող, ապա այդ պարագայում կգործի 65+ ի կանոնը։
«Այսինքն, պետությունը կվճարի տվյալ անձի ապահովագրավճարը՝ անկախ նրանից նա աշխատում է, թե ոչ», - նշեց նախարարը։
Ավանեսյանը հայտնեց, որ այսպիսով իրենք խրախոսում են քաղաքացիներին չթաքցնել իրենց աշխատանքը։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ եթե անձը 200․000 դրամից ավելի աշխատավարձ է ստանում և ունի հաշմանդամության կարգ, այստեղ նույնպես առաջին մեկնարկային տարվա համար կկիրառվի առավել բարենպաստ նորմի կանոնը։