Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

25.05.2023, 12:30
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10:00-ից-մինչև մայիսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–