Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

35 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար. նոր կարգավորումներ սպայական կազմի համար

Այսօր, 14:17
Սպաները հնարավորություն կունենան  բնակարան ձեռք բերել ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին
35 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար. նոր կարգավորումներ սպայական կազմի համար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց սպայական կազմի զինծառայողների բնակապահովման նպատակային ծրագիրը, որը վերաբերում է 2022-2023թթ.-երի ուսումնական տարվանից սկսած ռազմաուսումնական հաստատություն ընդունված այն սպաներին, ովքեր ավարտելուց հետո նշանակվել են պաշտոնի ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Նոր կարգավորմամբ սպաները հնարավորություն կստանան սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերել ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նրանք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից:

Այն կտրամադրվի սեփականության իրավունքով տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է անցնել ծառայություն վերոնշյալ մարմիններում, որի մեջ ներառվելու է նաև ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքը:

«Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում», - ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանն՝ այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում։

Նա հայտնել է, որ լավարկված ծրագրով վերացվել է ՊՆ-ի կողմից մրցույթ հայտարարելու նախկին կարգը, ինչը թույլ է տալիս սպային ինքնուրույն կատարել ընտրությունը։

Փոխվել է նաև այն կարգավորումը, ըստ որի անշարժ գույք պետք էր ձեռք բերել միայն Երևանում: Նոր կարգավորմամբ Երևանում ձեռք բերելու համար գումար է տրամադրվում 35 մլն դրամի չափով, սակայն ընտրությունը մնում է զինծառայողինը, թե որտեղ այդ գույքը ձեռք կբերի և ինչ արժեքով: