2026թ․–ի աշնանը Հայաստանում կգործի բիոմետրիկ փաստաթղթերի համակարգը․ ՆԳ նախարար
12.03.2026,
18:55
2026 թվականի աշնանը արդեն Հայաստանում կգործի բիոմետրիկ համակարգը, և նոր փաստաթղթեր կտրամադրվեն քաղաքացիներին
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի աշնանը արդեն Հայաստանում կգործի բիոմետրիկ համակարգը, և նոր փաստաթղթեր կտրամադրվեն քաղաքացիներին։
Այս մասին այսօր հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ինչո՞ւ է սա կարևոր ռեֆորմ: Որովհետև անձի ինքնությանը վերաբերող պրոցեսի հետ գործ ունենք, և շատ կարևոր է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն վստահ լինեն՝ մարդկային շարժի շրջանակներում մենք հստակ գիտենք, թե որ անձի շարժի մասին ենք խոսում»,- ասաց նախարարը:
Սարգսյանի խոսքով՝ հնարավորություն կստեղծվի նաև բացահայտել ինքնության տարբեր կեղծիքները և հետագայում գնալ բացառման տրամաբանսությամբ։