2024թ. դեկտեմբերի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2024թ. դեկտեմբերի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով», – նշել է նա Facebook–յան իր էջում։
Պետական եկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն, որոնք հիմնված են հարկ վճարողների կողմից վճարվող եկամտահարկի և սոցիալական վճարների վրա, 2024 թվականի նոյեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է 782 832, ինչը 6,1%-ով ավելի է 2023 թվականի նոյեմբերի համեմատ։
Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստան. տնտեսական հեռանկարներ. 2024 թվականի հունվար-սեպտեմբեր» հաշվետվության մեջ, միջին ամսական աշխատավարձը 2024 թվականի սեպտեմբերին կազմել է 279 279 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.8 տոկոսով։ Մասնավորապես, պետական հատվածում միջին աշխատավարձը 2024 թվականի սեպտեմբերին կազմել է 218 809 դրամ՝ 7,2 տոկոս աճ, մասնավոր հատվածում՝ 303 015 դրամ (աճը՝ 6,5 տոկոս)։