2023թ․-ից ի վեր շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ։
«Մենք համոզված ենք, որ մի մասը հստակ և հասցեական տեղ է հասել», - նշեց Փաշինյանը
Վարչապետը հայտնեց, որ ըստ վիճակագրության՝ այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է ծրագրով տուն ձեռք բերել:
Ըստ Փաշինյանի՝ մի կողմից այս թիվը քիչ չէ այն առումով, որ աշխատող մեխանիզմ կա, որի լավարկումը միշտ օրակարգում է, բայց մյուս կողմից` կա անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ գործընթացն ավելի մեծ ծավալներով տեղի ունենա: