Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

2016 թվականին Հայաստանի հինգ ավագ դպրոցում հիմնանորոգում կիրականացվի

20.01.2016, 16:47
2016 թվականին Հայաստանի հինգ ավագ դպրոցում հիմնանորոգում կիրականացվի, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
 2016 թվականին Հայաստանի հինգ ավագ դպրոցում հիմնանորոգում կիրականացվի
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/.  2016 թվականին Հայաստանի հինգ ավագ դպրոցում հիմնանորոգում կիրականացվի, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այս աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին:

«2016 թվականին կմեկնարկի ևս 12 ավագ դպրոցի վերակազմավորման գործընթացը: Կմշակվի փաստաթղթերի փաթեթը: Այս ամենը ևս կիրականացվի Համաշխարհային բանկի վարկային միջոցներով»,-ասաց Աշոտյանը:

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» նոր հնգամյա ծրագիրը`  37,5  մլն, դոլոր արժողությամբ Հայաստանում մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին: Ծրագրի շրջանակում հանրապետությունում կնորոգվեն 17 ավագ դպրոց (յուրաքանչյուր մարզում ամենաքիչը մեկ դպրոց), ուսուցիչները վերապատրաստում կանցնեն, դպրոցները կապահովվեն անհրաժեշտ նյութերով և տեխնիկայով: -0-