Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

2013 թ.–ի Մանկական Եվրատեսիլի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 27–ին

18.09.2013, 13:53
2013 թ.–ի Մանկական Եվրատեսիլի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 27–ին երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) ուղիղ եթերում, հաղորդում է ՀՀՀ–ի մամուլի ծառայությունը։
2013 թ.–ի Մանկական Եվրատեսիլի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 27–ին
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ի Մանկական Եվրատեսիլի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 27–ին երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) ուղիղ եթերում, հաղորդում է ՀՀՀ–ի մամուլի ծառայությունը։

2013 թ.–ի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 30–ին Կիևում։

Մանկական Եվրատեսիլին Հայաստանից ստացվել է 82 մասնակցության հայտ, որոնցից 12–ն անցել է ընտրական փուլ։ Հաղթողը կորոշվի հեռուստատեսային քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։

2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։
Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ –0–