Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

2 մլն․ դրամ տուգանք. ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել (ՖՈՏՈ)

11.08.2025, 14:40
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը  Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել ՖՈՏՈ
2 մլն․ դրամ  տուգանք. ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։