Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

07.10.2021, 12:54
10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի՝ Մարգարյան փող. 18, 20, 20/1, 22, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 180 համարների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–