Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում 6 ամսում մահացել է ավելի քան 13 հազ․ մարդ, նվազումը կազմել է 0,4%

07.08.2025, 11:03
Հայաստանում 2025 թվականի հունվար-հունիսին մահացել է 13 012 մարդ, ինչը 0.4%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
Հայաստանում 6 ամսում մահացել է ավելի քան 13 հազ․ մարդ, նվազումը կազմել է 0,4%

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-հունիսին մահացել է 13 012 մարդ, ինչը 0.4%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (52% կամ 6768 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այս ցուցանիշը 4.4%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահվան երկրորդ հիմնական պատճառը նորագոյացություններն են (19.1% կամ 2,484 մարդ, նվազում՝ 2.5%):

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (10.7% կամ 1392 մարդ, աճ՝ 8.6%), մարսողական համակարգի հիվանդությունները (4.9% կամ 637 մարդ, աճ՝ 6.9%), դժբախտ պատահարները, թունավորումները, վնասվածքները (3.4% կամ 436 մարդ, նվազում՝ 11.2%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (2.1% կամ 279 մարդ, աճ՝ 15.3%), վարակիչ հիվանդությունները (1.2% կամ 156 մարդ, աճ՝ 60.8%):