Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի մշտական բնակչության թիվը 2024թ․–ին ավելացել է՝ գերազանցելով 3 միլիոնը

05.02.2025, 16:07
Հայաստանի քաղաքային բնակչությունը կազմել է 1985,5 հազար բնակիչ, Երևանում՝ 1,141,3 հազար մարդ։ Գյուղական բնակավայրերում բնակչությունը կազմում է 1090,3 հազար մարդ
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2024թ․–ին ավելացել է՝ գերազանցելով 3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի մշտական ​​բնակչությունը, 2022 թվականի մարդահամարի վրա հիմնված ընթացիկ տվյալների համաձայն, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3075,8 հազար մարդ՝ 2023 թվականի հունվարի 1-ի 2991,2 հազար մարդու դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի քաղաքային բնակչությունը կազմել է 1985,5 հազար բնակիչ, Երևանում՝ 1,141,3 հազար մարդ։ Գյուղական բնակավայրերում բնակչությունը կազմում է 1090,3 հազար մարդ։

Բնակչության կենսունակության ինդեքսը (ծնունդների և մահերի հարաբերակցությունը 2024թ․–ին) կազմել է 131,6%՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբերի 150,5%-ի դիմաց։