Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

14.06.2019, 11:57
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, հայտնում է  կառավարության մամուլի ծառայությունը։
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով եւ 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,–ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին՝ Երևանում։

1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։ -0-