Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

14.04.2017, 14:55
Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։
Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ինտերֆաքսին։

Այս որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Բիշքեկում։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սեմերիկովը:

Նա նշել է, որ Խաչատուրովն իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: -0-