Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ընդդիմության պարտությունը քաղաքացիների հիասթափության հետևանք էր. Մարտիրոսյան
07.05.2013,
15:28
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ընդդիմության պարտությունը քաղաքացիների հիասթափության հետևանք էր, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ընդդիմության պարտությունը քաղաքացիների հիասթափության հետևանք էր, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը։
«Ընդդիմությունն ընտրություններից առաջ մի իրավիճակ էր ստեղծել, որը հանգեցրեց հիասթափության։ Քաղաքացիները հույս չունեին, որ ընդդիմությունը կարող է համատեղ գործել, նրանք տեսնում էին, որ իշխանության դեմ պայքարի փոխարեն ընդդիմությունը հաճախ ինքն իր հետ է պայքարում։ Քաղաքացիներն այդ ամենը տեսան, հիասթափվեցին և պատժեցին ընդդիմադիր ուժերին»,– երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ ընտրողին այս ընտրությունում գրավում էին փողերը։ Կուսակցության փոխնախագահը միաժամանակ ավելացրեց, որ երկրում, որտեղ աղքատության մակարդակը հասնում է 70-80 տոկոսի, դա էլ կարելի էր սպասել։
Նա նաև ասաց, որ եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի ջանքերը միավորել և միասնական ճակատ ստեղծել, ապա դա կարող է փոխել երկրի իրավիճակը և նույնիսկ արտահերթ ընտրությունների բերել։
Երևանի Ավագանու ընտրությունները կայացան մայիսի 5–ին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 464 ընտրատեղամասերում։ Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ։ Մասնակցությունը կազմեց 437 021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը։
Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,47%)։
Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։
Ընտրություններին հետևեցին 27 կազմակերպություններից ավելի քան 6,6 հազար տեղի դիտորդներ։ Միջազգային կազմակերպությունները ներկայացված էին միայն Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–