Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Որոշում է ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ

01.09.2025, 16:32
Հիշեցնենք՝ շՎաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմում՝ ուղղված ԵԱՀԿ-ին
Որոշում է ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ի պատասխան «Լուրերի» հարցման՝ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմում՝ ուղղված ԵԱՀԿ-ին: