«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը
Երեկ,
14:47
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն կլինի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն կլինի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Այս մասին կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Ինչպես նշել են իրավաբանները, համաձայն օրենսդրության՝ այն նորմը, որն այս պահին խոչընդոտում է Սամվել Կարապետյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնում, կարող է փոփոխվել:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է և գործող օրենսդրությամբ չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
ԱԺ ընտրությունները տեղի կունենա հունիսի 7–ին։