Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանի ԱԳ նախարար

16.10.2020, 17:10
Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանի ԱԳ նախարար
Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Անկարայի միջամտությունը ևս մեկ հակամարտության՝ Ղարաբաղյան հակամարտությանը մտահոգություն է առաջացնում, այս մասին ուրբաթ օրը ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

Նրա խոսքով անհրաժեշտ է վերջ դնել հակամարտությանը արտաքն միջամտություններին: Նախարաը նաև նշել է, որ Հունաստանը հանդես է եկել առաջարկով ԵՄ-ին՝ կոչ անել դադարեցնել հակամարտության մեջ արտաքն երկրների միջազմտություններին:
Նախարարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը Միջերկրական ծովում և Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում ապօրինի գործողություններին՝ ընդգծելով, որ սրանք բոլորը մեկ հայտարար ունեն՝ Թուրքիան:
«Թուրքիայի անտեսումը ԵՄ կոչերին՝ հարգել միջզգային լեգիտիմությունը, հանգեցրել է ներկա վիճակին: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սադրանքներին և ապօրինի գործողություններին, ապա ուզում եմ նշել, որ այսօր Հունաստանի վարչապետը ևս կարծարծի այդ խնդիրները Եվրախորհրդարանում»,- նշել է նախարարը:

Նա շեշտել է, որ Հունաստանը պատրաստ է բարի կամքով մտնել երկխոսության մեջ բարի կամքով միջազգային իրավունքի հիմունքների վրա և ելնելով բարեդրացիական հարաբերությունների սկզբունքներից

«Բայց և այնպես փոխանակ կոչ անելու բանակցոթյունների, որոնք, ի դեպ, փոխհամաձայնեցված էին, բայց մենք կրկին բախվեցինք Թուրքական սադրանքների վերսկսմանը և ապօրինի վարքագծին, ահա թե ինչու մենք շարունակաբար ընդգծում ենք ակնհայտը, որ Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով»,- նշել է Դենդիասը: -0-