Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Թուրքական ղեկավարության հայտարարությունները միանգամայն անընդունելի են

22.04.2016, 13:26
Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները միանգամայն անընդունելի են, ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրողների` ղարաբաղյան կարգավորման համատեքստում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների միակողմանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
Թուրքական ղեկավարության հայտարարությունները միանգամայն անընդունելի են

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները միանգամայն անընդունելի են, ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրողների` ղարաբաղյան կարգավորման համատեքստում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների միակողմանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են մեկ պարզ պատճառով` դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին, դրանք հակամարտությունը ռազմական, ուժային ճանապարհով լուծելու կոչեր էին»,– ասաց Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Նա նշեց, որ դա արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության համանախագահների դիրքորոշումներին։

«Բայց մենք արդեն, ցավոք, սովոր ենք ներկայիս թուրքական ղեկավարության այդօրինակ արտահայտություններին»,– ասաց Լավրովը։ -0-