Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները
13.03.2026,
13:41
Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական արդյունաբերության և տիեզերքի հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական արդյունաբերության և տիեզերքի հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր», - գրել է Պապիկյանը Facebook-յան իր էջում: