Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Սիրիայի բանակը երկրի հարավում գտնվող ռազմավարական նշանակության քաղաք է գրավել

26.01.2016, 11:51
Սիրիական բանակը երկուշաբթի դաժան մարտերից հետո գրոհայիններից կարողացել է հետ ստանալ Դեռաա հարավային գավառի Շեյխ Միսկին ռազմավարական նշանակության քաղաքը:
Սիրիայի բանակը երկրի հարավում գտնվող ռազմավարական նշանակության քաղաք է գրավել

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Սիրիական բանակը երկուշաբթի դաժան մարտերից հետո գրոհայիններից կարողացել է հետ ստանալ Դեռաա հարավային գավառի Շեյխ Միսկին ռազմավարական նշանակության քաղաքը, գրում է Ռոյթերսը` հղում անելով Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնին։

Այս պահին ռազմական գործողությունները շարունակվում են Շեյխ Միսկինի հարակից վայրերում։ 

«Քաղաքը չափազանց կարևոր է հակամարտության յուրաքանչյուր կողմի համար։ Զավթելով Շեյխ Միսկինը` իշխանությունները փակել են հաղորդակցման ճանապարհները Դեռաա գավառի հարավային և արևմտյան մասերի միջև»,– հայտնել է իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլռահմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Նա նշել է, որ քաղաքի ավերածությունները հսկայական են։ -0-