Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի․ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ

04.11.2020, 11:30
Ադրբեջանը հրետակոծել է խաղաղ բնակավայրերը․ կան տուժածներ
Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի․ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․  Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։

«Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-