Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Սարգսյանը Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսների հետ քննարկել է սիրիահայերին օգնություն ցուցաբերելու հարցերը

30.08.2013, 19:14
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ, որի ընթացքում քննարկվել են սիրիահայերին օգնություն ցուցաբերելու հարցերը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսների հետ քննարկել է սիրիահայերին օգնություն ցուցաբերելու հարցերը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ, որի ընթացքում քննարկվել են սիրիահայերին օգնություն ցուցաբերելու հարցերը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են նաև Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր:

«Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Սիրիայի հայ համայնքը մինչև վերջին ժամանակները շուրջ 100 հազար մարդուց էր բաղկացած, ովքեր զգալի դեր էին խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Սիրիայում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով հայերի արտահոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։ -–0–-