«Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար». Թրամփը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ լինելու մասին
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմի լուծման հարցում միջնորդ լինելը։
«Ի՜նչ պատիվ է օգնել լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հարցը և միաժամանակ դառնալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեկամը։ Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևոր է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,–նշել էր Թրամփը Truth Social-ի իր էջում։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
( @realDonaldTrump - Truth Social Post )
— Fan Donald J. Trump ???????? TRUTH POSTS (@TruthTrumpPosts) September 16, 2025
( Donald J. Trump - Sep 16, 2025, 3:04 PM ET )
Such an Honor to have helped settle the War with Azerbaijan and Armenia and, at the same time, become friends with these two Great Leaders and Men, President Ilham Aliyev and Prime Minister… pic.twitter.com/bgsvJ3Ol1r