Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՌԴ–ում հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով. ՌԴ նախագահ

24.04.2015, 13:29
Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառում կանցկացվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով, հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ։
ՌԴ–ում հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով. ՌԴ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառում կանցկացվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով, հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ։

Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ծրագրված են ապրիլի 24–ին։

«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ, դրանց կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի` մոտ 3 միլիոնանոց մեծաթիվ հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլ նաև ուրիշ ազգությունների տասնյակ հարյուրավոր մարդիկ»,– ասաց Ռուսաստանի նախագահը։

Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ։

Սգո արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–