Рейтинг@Mail.ru
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՌԴ փոխվարչապետ. Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան

15.08.2025, 13:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում  կայցելի ՌԴ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
ՌԴ փոխվարչապետ. Փաշինյանն  առաջիկայում կայցելի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կայցելի Ռուսաստան, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ էր Ռուսաստանում։ Մենք առաջիկայում կրկին սպասում ենք նրան Ռուսաստանում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Փաշինյանը հուլիսի 24-25-ը այցելել էր ՌԴ՝ մասնակցելու Միջազգային բնապահպանական համաժողովին։