Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Պուտինի երևանյան այցի օրը դեռ հայտնի չէ. Պեսկով

19.03.2015, 14:52
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը դեռ քննարկվում է, այդ հարցն օրակարգում է, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինի երևանյան այցի օրը դեռ հայտնի չէ. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը դեռ քննարկվում է, այդ հարցն օրակարգում է, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինի երևանյան այցի հարցը օրակարգում է։ Այն պատրաստվում է և քննարկվում։ Երբ հստակ օրը որոշվի և հաստատվի, մենք անմիջապես կհայտնենք այդ մասին»,– ճեպազրույցի ժամանակ լրագրողներին է ասել Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարտի 12-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:-0-